Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 
  • Առաջին փուլում Պապ չընտրվեց

    Առաջին փուլում Պապ չընտրվեց

    13.03.2013| 11:41
    Երեկ ուշ երեկոյան Սիքստինյան կապելայի ծխնելույզից սև ծուխ դուրս եկավ։ Դա նշանակում է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 115 կարդինալներն առաջին փուլում չկարողացան Պապ ընտրել։ Հաջորդ փուլը տեղի է ունենալու այսօր։ Երեկ երեկոյան 115 կարդինալները, որոնց տարիքը 80-ից բարձր է, փակվել են կապելայում և դուրս չեն գա այնքան ժամանակ, քանի դեռ չեն ընտրել կաթոլիկ եկեղեցու առաջնորդին։
  • Մի գրկեք կանանց

    Մի գրկեք կանանց

    13.03.2013| 11:39
    Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հուղարկավորության ժամանակ` ցավակցելով նրա մորը` գրկել է ուսերը: Թեհրանում իրենց նախագահի պահվածքը «չեն հասկացել», քանի որ հարիր չէ շարիաթի սկզբունքներին. իսլամ դավանող տղամարդը իրավունք չունի գրկել իր մերձավոր հարազատը չհանդիսացող կնոջ:
  • Առանց ելույթի և ձայնի իրավունքի

    Առանց ելույթի և ձայնի իրավունքի

    13.03.2013| 11:37
    ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոր Մինյոնը Բելգրադ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ 2008 թ. անկախություն հռչակած Կոսովոյի խորհրդարանի ներկայացուցիչները կարող են մասնակցել ԵԽԽՎ նստաշրջաններին` առանց ձայնի և ելույթի իրավունքի: ԵԽ 47 երկրներից Կոսովոյի անկախությունը ճանաչել են 34-ը:
  • Չհրկիզվող պահարանները կբացվեն մարտին

    Չհրկիզվող պահարանները կբացվեն մարտին

    13.03.2013| 11:35
    Հարավսլավիայի նախագահ, 1980 թ. մայիսի 4-ին մահացած Իոսիպ Բրոզ Տիտոյի չհրկիզվող պահարանները մինչև հիմա չեն բացվել և պահպանվում են Սերբիայի Ազգային բանկում:
  • Մալվինյան, և` վերջ

    Մալվինյան, և` վերջ

    13.03.2013| 11:34
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Արգենտինային կոչ է անում հարգել Ֆոլկլենդյան կղզիների բնակիչների որոշումը` հանրաքվեով նրանք կողմ են քվեարկել Մեծ Բրիտանիայի անդրծովյան կարգավիճակը պահելուն: Քեմերունը գտնում է, որ «Ֆոլկլենդյան կղզիների բնակիչները չէին կարող ավելի պարզ արտահայտվել: Եվ եթե նրանք ցանկանում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, այդ ցանկությունը պիտի հարգեն բոլորը, այդ թվում` Արգենտինան»:
  • Րաֆֆի Հովհաննիսյանի կառավարության կազմը

    Րաֆֆի Հովհաննիսյանի կառավարության կազմը

    13.03.2013| 11:30
    168.am-ն է հրապարակել է Րաֆֆի Հովհաննիսյանի կառավարության կազմը` նշելով, որ հաղորդագրությունը ստացել է իր էլեկտրոնային հասցեին: Ըստ հաղորդագրության` կազմը գտնվում է և ՀՀ նախագահի աշխատակազմում:
  • Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ. Անմեղսունակության բարդույթ

    Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ. Անմեղսունակության բարդույթ

    12.03.2013| 23:10
    Երբ սկսվեց 2008-ի շարժումը, իմ, այսպես կոչված, խանդավառությունը կանխատեսում էր, որ Քոչարյանի հանցավոր ռեժիմից ձանձրացած՝ բոլորը մեկ կդառնան՝ հաշվի առնելով սեփական երեխաների ապագան, որ նորմալ մարդու համար պիտի որ առաջնահերթության էպիկենտրոն լիներ, բայց, ցավոք սրտի, այս աշխարհում շատերի համար երեխաների ապագա ասվածը ոչ այլ ինչ է, քան, մեղմ ասած, ապրուստ՝ լափ:
  • Միքայել Մինասյանի «քաղաքական աքսորը» Վատիկան

    Միքայել Մինասյանի «քաղաքական աքսորը» Վատիկան

    12.03.2013| 19:31
    Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը հեռացրեց Հայաստանից իր փեսային, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում զետեղել է հետևյալ դիտարկում-վերլուծությունը:
  • Պանսթարս գիսավորը` հյուսիսային երկնքում

    Պանսթարս գիսավորը` հյուսիսային երկնքում

    12.03.2013| 19:30
    Մարտի կեսերին հնարավոր կլինի երկնքում անզեն աչքով տեսնել C/2011 L4 Պանսթարս գիսավորը: Երկրին ամենամոտ կետում` 1,1 աստղագիտական միավոր հեռավորության վրա (աստղագիտական միավորը` ա.մ., Արեգակի և Երկրի միջև եղած հեռավորությունն է և հավասար է 150 միլիոն կիլոմետրի) գիսավորը գտնվում էր մարտի 5-ին և Արեգակին ամենամոտ կետում` 0.3 ա.մ. հեռավորության վրա` մարտի 10-ին: Արեգակից գրեթե նույն` 0,3 ա.մ. հեռավորության վրա է գտնվում Մերկուրի մոլորակը:
  • «Սա բլեֆ է, Րաֆֆին էլ քաղաքական պոկերիստ է»

    «Սա բլեֆ է, Րաֆֆին էլ քաղաքական պոկերիստ է»

    12.03.2013| 19:25
    Սոցիոլոգ Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆԸ վստահ է, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը ապրիլի 9-ին կայանալու է, և այդ դեպքում հարց է առաջանում` ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հայտարարել է, թե միայն իր դիակի վրայով կկայանա երդմնակալությունը. հետաքրքիր է` ինչպե՞ս է նա պատրաստվում դիակ դառնալ, որ նախագահն իր վրայով անցնի: Ի՞նչ է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: